Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությամբ, եթե համաձայնեցված գոտում կլինեն ահաբեկչական հարձակումներ, Անկարան կվերսկսի ռազմական գործողությունը

19:12, 24.10.2019

Եթե համաձայնեցված գոտում կլինեն ահաբեկչական հարձակումներ, Անկարան կվերսկսի ռազմական գործողությունը Սիրիայում: Այս մասին հայտարարությունը արել է Թուրքիայի նախագահ, Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Թուրքիայի նախագահի խոսքով, Թուրքիան ռազմական գործողությունները մշտապես դիտարկել է որպես ծայրահեղ միջոցառում: Նախագահը նշել է, որ ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է յոթ թուրք զինվորական, իսկ նրանց աջակցող սիրիական ընդիմադիր բանակից մահացել է 96 զինվորական:

«Մենք վերահսկողություն ենք հաստատել 4 220 քառակուսի կիլոմետրի վրա: Այժմ 444 կմ. երկարություն ունեցող տարածքից մենք վերահսկում ենք 120 կիլոմետրը, իսկ մնացած մասը վերահսկում ենք Ռուսաստանի հետ միասին»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Նմանատիպ