Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Նիկոլ Փաշինյանի միջև կայացել է հեռախոսազրույց
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային հարցեր,- գրում է Anadolu-ն։
Ղեկավարները նշել են, որ շարունակելու են դիվանագիտական ջանքերը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հասնելու համար։
«Նաև, զրույցի ընթացքում երկու ղեկավարներն ընդգծել են, որ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության ձեռքբերումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը և ասաց, որ իրենք շարունակելու են դիվանագիտական ջանքերն այդ նպատակով»,- ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ։