Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Անտոնիո Գուտերեշի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց
Թուրքիայի նախագահի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անտոնիո Գուտերեշի հետ քննարկել է Ուկրաինայում ընթացող պատերազմին առնչվող հարցեր։
Ըստ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության տնօրինության՝ Անտոնիո Գուտերեշը նախագահ Էրդողանին տեղեկացրել է Մոսկվայում և Կիևում կայացած բանակցությունների մասին։
Հեռախոսազրույցում նախագահ Էրդողանն ասել է, որ Թուրքիան պատրաստ է ՄԱԿ-ի բոլոր հնարավոր աջակցությունը ցուցաբերել Մարդասիրական շփման խմբի գործունեությանը, ինչպես նաև տարհանմանը և մարդասիրական օգնությանը։
Միաժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ասել է, որ Թուրքիան կշարունակի ջանքերը՝ ուկրաինական ճգնաժամը հաղթահարելու և խաղաղություն հաստատելու համար։