Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Հունաստան։
Թուրքիայի ղեկավարը հանդիպել է Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուի և վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։
Սա Էրդողանի առաջին այցն է վերջին վեց տարում, որի նպատակն է կարգավորել լարված հարաբերությունները երկու երկրների միջև և խորացնել համագործակցությունը։
Ըստ ԶԼՄ-ների, մի շարք հարցերի շուրջ հարևան երկրների միջև տարաձայնությունների պատճառով՝ լինի դա ծովային սահմաններ, թե Էգեյան և Միջերկրական ծովերի հատակում օգտակար հանածոների զննման հետ կապված իրավունքներ, վերջին 50 տարվա ընթացքում Թուրքիան և Հունաստանը երեք անգամ կանգնած են եղել պատերազմի շեմին։