Ռեջեփ Թայիփ Էրդողանը զգուշացրել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կարող են դաշինքը ներքաշել Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախազգուշացրել է իր դաշնակիցներին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար Վաշինգտոն մեկնելուց առաջ, որպեսզի չձեռնարկեն այնպիսի քայլեր, որոնք կարող են դաշինքը ներքաշել Ուկրաինայում Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ:
Այս մասին հայտնում է «Bloomberg»-ը։
«Ուկրաինային աջակցելու համար քայլեր մշակելիս մենք պահպանում ենք մեր սկզբունքային դիրքորոշումը՝ ՆԱՏՕ-ին պատերազմի կողմ չդարձնելու համար»,- ասել է Էրդողանը Անկարայի օդանավակայանում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Վաշինգտոն մեկնելուց առաջ:
Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ բոլորը գիտեն, որ պաշտոնական Անկարան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը և հավատարիմ է այդ սկզբունքին։