Ռեջեփ Թայիփ Էրդողանը վաղը կներկայացնի նախարարների կաբինետի նոր կազմը
Ռեջեփ Թայիփ Էրդողանը վաղը կներկայացնի նախարարների կաբինետի նոր կազմը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վաղը կներկայացնի նախարարների կաբինետի նոր կազմը։ Այս մասին հայտնել է նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։

Ըստ Ալթունի՝ հունիսի 3-ին Թուրքիայի խորհրդարանում նախագահ Էրդողանը երդում կտա։ Արարողությունից հետո Էրդողանը կայցելի Աթաթուրքի դամբարան և ընթրիք կկազմակերպի երդմնակալության արարողությանը ներկա պետությունների ղեկավարների համար։

Նույն օրվա վերջում նախագահ Էրդողանը կհրապարակի կառավարության նոր կազմը։