Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է Թուրքիայի խորհրդարանի որոշումը ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացման վերաբերյալ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է Թուրքիայի խորհրդարանի որոշումը ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացման վերաբերյալ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է Թուրքիայի խորհրդարանի որոշումը ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացման վերաբերյալ։ Այս մասին գրում է Reuters-ը։

Ըստ լրատվամիջոցների՝ արձանագրությունը հրապարակվել է Թուրքիայի նախագահի պաշտոնական տեղեկագրում, ինչը նշանակում է, որ այն ուժի մեջ է մտել։ Թուրքիան այս քայլով լիովին հավանություն տվեց Շվեդիայի՝ ՆԱՏՕ մտնելուն։

Հունվարի 23-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովն աջակցել է Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցությանը։ Խորհրդարանի 346 անդամներից առաջարկին կողմ է քվեարկել 287-ը, դեմ՝ 55,ը, ձեռնպահ է մնացել չորս պատգամավոր։ Հունգարիան մնում է դաշինքի միակ երկիրը, որը դեռ պետք է վավերացնի Շվեդիայի անդամակցության արձանագրությունը: