Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչի է ժամանել՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար

17:12, 05.08.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկօրյա այցով ժամանել է Սոչի, որտեղ կհանդիպի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկկողմ հանդիպման ընթացքում առաջնորդները կքննարկեն տարածաշրջանային ու միջազգային հարցեր, երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև կմասնակցեն պատվիրակությունների հանդիպմանը։

Քննարկվելիք թեմաներն են լինելու Ուկրաինայում ընթացող պատերազմը, սիրիական ճգնաժամը և հացահատիկի արտահանման հարցը։ Սա նախագահների երկրորդ հանդիպումն է վերջին երկու շաբաթվա ընթացքում։

Նմանատիպ