Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին Անկախության օրվա առթիվ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին Անկախության օրվա առթիվ

Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին Անկախության օրվա առթիվ։

Ինչպես նշվում է շնորհավորական նամակում, Իրակլի Կոբախիձեի Թուրքիա կատարած վերջին այցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Վրաստանի միջև սերտ բարեկամական հարաբերությունները և ռազմավարական գործընկերության մակարդակով օրինակելի համագործակցությունը։

Հարգելի վարչապետ, իմ ժողովրդի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ մեր հարևանին և բարեկամին՝ Վրաստանի Անկախության օրվա առթիվ։

Թուրքիա կատարած Ձեր վերջին պաշտոնական այցի ընթացքում մենք հնարավորություն ունեցանք հանգամանորեն քննարկելու Թուրքիայի և Վրաստանի միջև սերտ բարեկամական հարաբերությունները և ռազմավարական գործընկերության մակարդակով օրինակելի համագործակցությունը։ Հավատում եմ, որ մենք ավելի շատ առաջընթաց կունենանք այս ուղղությամբ՝ մեր ժողովուրդների և տարածաշրջանի կայունության և բարգավաճման հասնելու համար։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ Ձերդ Գերազանցությանը անկեղծորեն մաղթել առողջություն և երջանկություն, իսկ բարեկամ վրաց ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»,- նշված է շնորհավորական նամակում, որը տարածել է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։