Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով գտնվում է Իրաքում

19:41, 22.04.2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցի շրջանակներում գտնվում է Իրաքում։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաղդադում հանդիպում է ունեցել Իրաքի նախագահ Աբդուլ Լաթիֆ Ռաշիդի և վարչապետ Մոհամմադ Շիա ալ-Սուդանի հետ։

Ըստ ԶԼՄ-ների՝ Էրդողանի այցի նպատակն է վերականգնել մերձավորարևելյան հարևան երկրների միջև կապերը մի քանի համաձայնագրերով, այդ թվում՝ անվտանգության ոլորտում համագործակցությունը Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների դեմ, էներգետիկան և առևտուրը:

Սա Էրդողանի առաջին այցն է Իրաք 2011 թվականից ի վեր։ Երկրների միջև լարված հարաբերությունները ծագել են այն բանից հետո, երբ Անկարան ուժեղացրել է անդրսահմանային գործողությունները Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների դեմ: Իրաքն ասում է, որ նման գործողությունները խախտում են իր ինքնիշխանությունը և քաղաքացիական զոհերի պատճառ են դառնում, մինչդեռ Թուրքիան ասում է, որ իրենք պետք է պաշտպանվեն Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ, որը Թուրքիան, ԱՄՆ-ի հետ միասին, ահաբեկչական խմբավորում է համարում:

Նմանատիպ