Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 5-ին Սոչիում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ

17:35, 26.07.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 5-ին մեկօրյա այցով կմեկնի Ռուսաստան։

Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը։

Տարածված տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայի նախագահը Սոչիում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Լրացուցիչ տեղեկություններ դեռ չկան։

Նմանատիպ