Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Իսրայելին դադարեցնել իր «խելագարությունը» և հարձակումը Գազայի հատվածի վրա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գազայի հատվածում ցամաքային հարձակումներից հետո կոչ է արել Իսրայելին դադարեցնել իր «խելագարությունը» և Գազայի հատվածի վրա հարձակումը։
«Կանայք, երեխաները և քաղաքացիական անձինք կրկին դարձել են Գազայի հատվածում Իսրայելի անընդհատ աճող ռմբակոծությունների թիրախը, ինչը կխորացնի շարունակվող հումանիտար ճգնաժամը»,-ասել է Թուրքիայի նախագահը սոցցանցում։
Էրդողանը Թուրքիայի ժողովրդին խնդրել է միանալ Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում այսօր նախատեսված ցույցին՝ պաղեստինցիներին աջակցություն ցույց տալու համար։
Մամուլի տեղեկությունների համաձայն, հանրահավաքում սպասվում է Թուրքիայի նախագահի ելույթը։