Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրաելի զինված ուժերի արարքը գնահատել է՝ ցեղասպանություն

Թուրքիայի նախագահ, Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրաելի զինված ուժերի երեկվա արարքը գնահատել է՝ ցեղասպանություն:

Էրդողանը Իրաելը անվանել է «ահաբեկչական պետություն» այն բանից հետո, ինչ երեկ Իսրաելի զինվորական ստորաբաժանումները, Գաղի հատվածի մոտ սպանել են բողոքի ցույցի մասնակից 55 պաղեստինացու:

Պաղեստինցիները բողոքում էին Երուսաղեմում ԱՄՆ-ի դեսպանատան բացման դեմ: Զոհերի տեսանկյունից, սա ամենաարյունալի օրն էր 2014 թվականից հետո: Պաղեստինի առողջապահության նախարարության լրատվությամբ, տուժել է 2700 մարդ: Նրանց մեծամասնությունը ունի հրազենային վնասվածք, իսկ մնացածը թունավորվել է արցունքաբեր գազից:

Էրդողանի հայտարարությամբ, պատահարի կապակցությամբ նա հրավիրել է իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ նիստ:

Զուգահեռաբար Պաղեստինում եռօրյա սուգ է հայտարարվել: