Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրան այցի ընթացքում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ

13:57, 18.07.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրանում հանդիպում կունենա Վլադիմիր Պուտինի հետ։ Տեղեկությունը տարածում է Թուրքիայի նախագահի վարչակազմը։

Նրանց տվյալներով՝ Թուրքիայի ղեկավարը Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսի հրավերով հուլիսի 18-19-ը կայցելի Թեհրան, որտեղ կմասնակցի Աստանայի ձևաչափի 7-րդ եռակողմ հանդիպմանը։ Թուրքիայի և Իրանի նախագահների հետ հանդիպմանը կմասնակցի նաև Ռուսաստանի նախագահը։

Վարչակազմի տվյալներով՝ եռակողմ հանդիպմանը կքննարկվեն Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև ահաբեկչական կազմակերպությունների, հատկապես PKK/YPG-ի և ԴԱԻՇ-ի դեմ պայքարը, հումանիտար հարցեր։

Ինչպես գրում է նախագահի վարչակազմը, գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների առանձին հանդիպում։

Նմանատիպ