Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուսով է, որ Ստամբուլում Պուտինի և Զելենսկու հնարավոր հանդիպումը կնպաստի Ուկրաինայում պատերազմի ավարտին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուսով է, որ Ստամբուլում Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հնարավոր հանդիպումը կօգնի վերջ դնել Ուկրաինայի պատերազմին։ Այս մասին տեղեկությունը տարածում են թուրքական լրատվամիջոցները։
Թուրքիայի նախագահը պատրաստ է Ստամբուլում ընդունել Պուտինի և Զելենսկու հանդիպումը։ Ինչպես լրատվամիջոցներին ասել է Էրդողանը, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների մոտեցումը հարցին դրական է։
«Մենք ուրախ ենք, եթե բացասական միտումը վերածենք դրականի»,- ասել է Էրդողանը։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօր նախատեսված է Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը։ Երեկ Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ։