Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետաձգել է Ջո Բայդենի հետ նախատեսված հանդիպումը Սպիտակ տանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետաձգել է Սպիտակ տանը Ջո Բայդենի հետ նախատեսված հանդիպումը։ Այս մասին տեղեկություն է տարածում «Ռոյթերս» գործակալությունը՝ հիմնվելով սեփական աղբյուրների վրա։ Ըստ լրատվամիջոցի՝ այցը նախատեսված էր մայիսի 9-ին։
Սպիտակ տունը չի հաստատել մայիսի 9-ը որպես Էրդողանի այցի ժամկետ։
«Մենք անհամբեր սպասում ենք նախագահ Էրդողանին Սպիտակ տանը հյուրընկալելու երկուստեք հարմար ժամին, սակայն մենք դեռ չենք կարողացել ժամանակացույցի շուրջ համաձայնության գալ և այս պահին այցի մասին հայտարարելու համար չունենք», – ասվում է Սպիտակ տանը։
Ինչպես «Ռոյթերս»-ին անանուն հայտնել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան, այցի նոր ժամկետը շուտով կնշանակվի։ Սակայն հայտնի չէ, թե ինչով է պայմանավորված հանդիպումը հետաձգվել։
Սա կլինի նախագահ Էրդողանի առաջին այցը Վաշինգտոն 2019 թվականից հետո։