Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարում է, որ Թուրքիան պատրաստվում է Բենիամին Նեթանյահուի այցին
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստվում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այցին։
«Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը շարունակում է աշխատել այցի ժամկետի որոշման ուղղությամբ։ Կարծում եմ, որ Նեթանյահուի այցը Թուրքիա տեղի կունենա հոկտեմբերին կամ նոյեմբերին»,- ասել է Էրդողանը։
Նեթանյահուն Թուրքիա պետք է ժամաներ հուլիսի վերջին, սակայն այցը հետաձգվեց, քանի որ Իսրայելի վարչապետը չպլանավորված վիրահատության էր ենթարկվել։
Միաժամանակ Էրդողանը հայտնել է, որ Նեթանյահուի Թուրքիա այցից հետո գնալու է Իսրայել։
«Մենք Իսրայելի հետ համագործակցում ենք բազմաթիվ ոլորտներում, եւ փաստն այն է, որ համագործակցության նոր ոլորտներ կան։ Բոլորը գիտեն, որ Իսրայելը փորձում է իր ռեսուրսները տեղափոխել Եվրոպա։ Ամենառացիոնալ ճանապարհը այդ ռեսուրսները Թուրքիայի միջոցով Եվրոպա բերելն է»,- ասել է Էրդողանը։