Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարում է, որ եթե ԱՄՆ-ը Թուրքիայի դեմ սահմանի պատժամիջոցներ, կձեռնարկեն պատասխան միջոցներ
ԱՄՆ-ի կողմից հնարավոր պատժամիջոցների հետ կապված Թուրքիան կձեռնարկի պատասխան միջոցներ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Թուրքիայի նախագահի մեկնաբանմամբ, անհրաժեշտության դեպքում Անկարան անպայման կսահմանի հակապատժամիջոցներ:
ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցների հնարավոր սահմանումը կապված է Անկարայի կողմից Ռուսաստանից «Էս-400» հակաօդային պաշտպանության համակարգի գնման հետ:
«Էս-400»-ը մեծ հեռավորության վրա գործող նորագույն համակարգ է, որը սահմանված է ավիացիայի, թևավոր և բալիստիկ հրթիռների, ինչպես նաև՝ ցամաքային օբյեկտների ոչնչացման համար: