Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի աջակցի Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելուն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի աջակցի Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտին։ Ինչպես ասուլիսում հայտարարեց Էրդողանը, այդ երկրների պատվիրակությունները չպետք է անհանգստանան Թուրքիա գալ՝ աջակցելու ՆԱՏՕ-ին անդամակցելու իր դիմումին։
«Նրանք Թուրքիա են գալիս երկուշաբթի։ Գալի՞ս են մեզ համոզելու։ Ներեցեք ինձ, բայց մի անհանգստացեք։ Նախ՝ մենք «այո» չենք ասում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառողներին ՆԱՏՕ-ի անդամակցությանը։ Որովհետև ՆԱՏՕ-ն այլևս չի լինի անվտանգության կազմակերպություն և կդառնա ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչների կենտրոնացման վայր»,- ասել է Էրդողանը, որի խոսքերը մեջբերում է Reuters-ը։
Թուրքիայի նախագահն իր ելույթում Շվեդիային մեղադրել է ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու մեջ և նշել, որ ահաբեկիչները ներկայացված են այս երկրի խորհրդարանում։ Մասնավորապես, թուրքական կառավարությունը պնդում է, որ Շվեդիան և Ֆինլանդիան ապաստան են տրամադրում Քրդստանի աշխատավորական կուսակցությանը և ԱՄՆ-ում բնակվող մահմեդական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին առնչվող անձանց։ Թուրքիան Քրդստանի աշխատավորական կուսակցությունը ճանաչում է որպես ահաբեկչական կազմակերպություն և Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում է 2016 թվականի հեղաշրջման փորձի մեջ։
«Այդ երկրներից ոչ մեկը հստակ, բացահայտ վերաբերմունք չունի ահաբեկչական կազմակերպության նկատմամբ։ Ինչպե՞ս կարող ենք վստահել նրանց»,- ասել է Էրդողանը։
Ավելի վաղ Շվեդիայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ շվեդական և ֆիննական պատվիրակությունները պատրաստվում են մեկնել Թուրքիա՝ քննարկելու Անկարայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն դեմ լինելը։