Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ծրագրում է Թուրքիա հրավիրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին
Թուրքիայի նախագահի խոսքով՝ ինքը նախատեսում է Թուրքիա հրավիրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին։
Այս մասին Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Գերմանիայից վերադառնալուն պես լրագրողներին տված հարցազրույցում։
«Մենք հրավեր կուղարկենք նախագահ Ասադին, որպեսզի թուրք-սիրիական հարաբերությունները վերադառնան նախկինում եղած կետին։ Մենք կարող ենք ցանկացած պահի հայտարարել մեր հրավերի մասին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայում Ասադի հետ հանդիպման վերաբերյալ իր դիրքորոշումն ունի, իսկ Իրաքի վարչապետը՝ իր դիրքորոշումը։ Մենք միշտ խոսում ենք միջնորդության մասին, մեր հարեւանի հետ բանակցե՞լ ենք։ Հիմա մենք հասել ենք այնպիսի կետի, որ երբ Բաշար Ասադը քայլ անի Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ, մենք նմանատիպ մոտեցում կցուցաբերենք»,- ասել է Էրդողանը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտնել էր, որ դիտարկում է Սիրիայի և Ռուսաստանի նախագահներին Թուրքիա հրավիրելու հարցը՝ քննարկելու թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման հարցը։