Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Երուսաղեմի պատրիարք Թեոֆիլոս III-ի հետ

13:42, 14.09.2025

Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Երուսաղեմի ուղղափառ պատրիարք Թեոֆիլոս III-ի հետ։

Երուսաղեմի պատրիարքին ուղեկցել է պատվիրակություն Թուրքիայի նախագահական Դոլմաբահչե պալատում։

Հանդիպմանը ներկա են եղել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, Թուրքիայի հաղորդակցության տնօրեն Բուրհանեթթին Դուրանը և Թուրքիայի նախագահի ավագ խորհրդական Ակիֆ Չաղաթայ Քըլըչը։

Հանդիպման ավարտին Էրդողանը և Երուսաղեմի պատրիարքը նվերներ են փոխանակել։

Պաշտոնյաները հանդիպման մասին լրացուցիչ տեղեկություններ չեն տրամադրել։

Նմանատիպ