Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գիորգի Գախարիային շնորհավորել է Վրաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու առթիվ
Թուրքիայի Հանրապետության Նախագահ, Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գիորգի Գախարիային շնորհավորել է Վրաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու առթիվ:
Իր շնորհավորական ուղերձում նախագահ Էրդողանը կարևորել է երկու երկրների սերտ համագործակցությունը և վստահություն հայտնել, որ ռազմավարական հարաբերությունները գնալով կխորանան:
«Մեզ համար շատ ուրախալի է, որ Թուրքիայի և Վրաստանի միջև հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով, բարեկամության և բարիդրացիական հարաբերությունների սկզբունքներին հմապատասխան: Վստահ եմ, որ ձեր վարչապետության ընթացքում այս հարաբերությունները կշարունակվեն զարգանալ», – ասված է Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձում: