Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բենիամին Նեթանյահուին անվանել է «Գազայի դահիճ»
Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բենիամին Նեթանյահուին անվանել է «Գազայի դահիճ»

Նեթանյահուն, ով Գազայում իրագործել է դարի ամենամեծ վայրագություններից մեկը, իր անունը պատմության մեջ արդեն գրել է որպես «Գազայի դահիճ», հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Ըստ Թուրքիայի նախագահի՝ այս սեւ բիծը ոչ միայն Բենիամին Նեթանյահուի, այլեւ բոլոր նրանց ճակատին է, ովքեր անվերապահորեն աջակցել են իրեն, եւ «այդ բիծը երբեք չի մաքրվի»։

«Մենք երբեք չենք մոռանա Գազայում մարդկության դեմ կատարված հանցագործությունները և պատերազմը, ոչ էլ Արևմուտքի անգործությունը, բացառությամբ մեկ-երկուսի։ Մենք ամեն կերպ կփորձենք Իսրայելի վարչակազմին հաշվետու դարձնել միջազգային իրավունքին ու մարդկային խղճին»,- ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։