Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արևմուտքին կոչ է արել «զսպող միջոցներ» ձեռնարկել Իսրայելի դեմ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արևմուտքին կոչ է արել «զսպող միջոցներ» ձեռնարկել Իսրայելի դեմ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արևմուտքին կոչ է արել «զսպող միջոցներ» ձեռնարկել Իսրայելի դեմ։ Համապատասխան հայտարարությունը նա արել է ասուլիսում։

Ըստ Էրդողանի, Իսրայելի կողմից Լիբանանի վրա իրականացված հարձակումները ցույց տվեցին, որ Իսրայելի կառավարությունը ծրագրում է տարածել պատերազմը տարածաշրջանում։

Ինչպես գրում է «Reuters»-ը, Էրդողանը մամուլի ասուլիսում ասել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի հիմնական թեման լինելու է Իսրայելի պատերազմը Գազայում։

«Որպեսզի մեր տարածաշրջանը չներքաշվի մեծ աղետի մեջ, Իսրայելի վրա ճնշումը պետք է էլ ավելի ուժեղացվի։ Ժամանակն է, որ բոլոր երկրները, որոնց ուսերին է համաշխարհային խաղաղությունը պահպանելու առաքելությունը, լուծումներ գտնեն, որոնք կկանգնեցնեն Իսրայելին։ Շուրջ մեկ տարի շարունակվող այս ճնշումը վերջ տալու, մշտական ​​հրադադար հաստատելու և մարդասիրական օգնության անխափան առաքումն ապահովելու համար մենք բոլորս, ողջ աշխարհը և հատկապես ՄԱԿ-ը կարևոր պարտականություններ ունենք, – ասել է Էրդողանը։