Ռեջեփ Թայիփ Էրդողան. Եվրամիությունը Գազայի խաղաղ բնակչությանը մատնել է սպանության, ի՞նչ են առաջարկում, պաղեստինյան հողերի ամբողջական օկուպացիայի համար ճանապարհ բացե՞լ և փաստացի վերջ տա՞լ Պաղեստինի գոյությանը
Եվրամիությունը Գազայի խաղաղ բնակչությանը մատնել է սպանության,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը խաղում է «շատ տարօրինակ և անհետևողական դեր»։
«Եվրամիությունը արդար մոտեցում չառաջադրեց ու չկարողացավ առաջ քաշել։ Ուշադրություն դարձրեք, թե ով է ներկայումս Իսրայելի կողմում և ով է կանգնած ռուս-ուկրաինական պատերազմի դիվանագիտական գործընթացներից դուրս։ Սա Եվրամիությունն է։ Եվրամիության հանդեպ մեր վստահությունը կոտրված է»,- ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահն ասել է, որ այժմ ժամանակն է պաշտպանել մարդկային կյանքը։
«Ի՞նչ է առաջարկում ԵՄ վարչակազմը։ Իսրայելի կողմից պաղեստինյան հողերի ամբողջական օկուպացիայի համար ճանապարհ բացե՞լ և փաստացի վերջ տա՞լ Պաղեստինի գոյությանը: Ժամանակն է պաշտպանել մարդկային կյանքն ու ապրելու իրավունքը»,- ասել է Թուրքիայի նախագահը։