Ռեջեփ Թայիփ Էրդողան. Ես խստորեն դատապարտում եմ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը, մենք կանգնած ենք մեր բարեկամ և դաշնակից ամերիկյան ժողովրդի կողքին
Խստորեն դատապարտում եմ ԱՄՆ 45-րդ նախագահ և նախագահի թեկնածու պարոն Դոնալդ Թրամփի դեմ իրականացված մահափորձը։ Անկեղծորեն իմ բարեմաղթանքներն եմ հղում պարոն Թրամփին, նրա ընտանիքին ու հարազատներին,- այս մասին սոցցանցում գրում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Կարծում եմ, որ հարձակման հետաքննությունը կանցկացվի ամենաարդյունավետ ձևով, իսկ մեղավորներն ու հրահրողները հնարավորինս շուտ կպատժվեն, որպեսզի ստվեր չգցեն ԱՄՆ ընտրությունների և համաշխարհային կայունության վրա»։ Որպես Թուրքիա՝ մենք կանգնած ենք մեր բարեկամի և դաշնակցի՝ ամերիկյան ժողովրդի կողքին»,- գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Տեղեկության համար՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Բաթլեր քաղաքում աջակիցների հետ հանդիպման ժամանակ գնդակահարվել է։ Արդյունքում նա վիրավորվել է, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Հրաձգության ժամանակ սպանվել է հանրահավաքի մեկ մասնակից։ Եվս երկուսի վիճակը ծանր է։ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային ծառայության տվյալներով՝ Փենսիլվանիայում Դոնալդ Թրամփին սպանելու փորձ է եղել։ Բացի այդ, քննչական ծառայությունը հայտարարել է, որ Թրամփի վրա հարձակման մեջ ներգրավված անձը 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն է։ Ըստ պաշտոնյաների՝ այն վնասազերծվել է։