Ռեջեփ Թայիփ Էրդողան- Ես բացահայտ ասում եմ՝ Իսրայելը ահաբեկչական պետություն է, դիմում եմ Նեթանյահուին, դու ատոմային ռումբ ունես ու սպառնում ես դրանով, բայց ինչ էլ ունենաս՝ քո վերջը մոտ է
Ես բացահայտ ասում եմ՝ Իսրայելը ահաբեկչական պետություն է,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ Իսրայելը միջուկային զենք ունի։
«Իսրայելը քաղաքն ու նրա բնակչության լիակատար ոչնչացման ռազմավարություն է իրականացնում։ Ես բացահայտ ասում եմ՝ Իսրայելը ահաբեկչական պետություն է։ Նեթանյահու, դու ունես ատոմային ռումբ, միջուկային ռումբ, և սպառնում ես, որ դա կանես, բայց ինչ էլ ունենաս, քո վերջը մոտ է: Եթե Իսրայելն այսպես շարունակի իր ջարդերը, ապա ամենուր կարձանագրվի, որ նա ահաբեկչական պետություն է, որն անիծված է ամբողջ աշխարհում»,- ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։