Ռեջեփ Թայիփ Էրդողան. ԵՄ որոշ շահագրգռված անդամներ չեն գիտակցում այն արժեքը, որը Թուրքիան կբերի ԵՄ-ին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով գտնվում է Իսպանիայում՝ միջկառավարական գագաթնաժողովում։
Էրդողանի խոսքով՝ միջկառավարական գագաթնաժողովը հիմնականում կենտրոնանալու է տնտեսության, առևտրի և ներդրումների վրա։
Գագաթնաժողովում Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկնել է Եվրամիության լիիրավ անդամ դառնալու Թուրքիայի ձգտումը և մտահոգություն հայտնել, որ որոշ անդամներ արգելափակում են Թուրքիայի անկեղծ քայլերը։
«Չնայած մեր անկեղծ ջանքերին, Եվրամիության որոշ անդամներ, որոնք միայն իրենց շահերն են համարում, չեն գիտակցում այն հավելյալ արժեքը, որը Թուրքիան կբերի միությանը»,- ասել է Էրդողանը։
Էրդողանը նաև մտահոգություն է հայտնել «ընտրությունների ազդեցության և Եվրոպայում ծայրահեղ աջ քաղաքականության վերելքի կապակցությամբ»։
«Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքները և Եվրոպայում ծայրահեղ աջ քաղաքականության աճը, անկասկած, խթանում են այս մտածելակերպը», – ասել է Էրդողանը։