Ռեջեփ Թայիփ Էրդողան. Ուղիղ 28 օր է աշխարհն ականատես է Գազայում մարդկության դեմ կատարված հանցագործություններին
Ուղիղ 28 օր է աշխարհն ականատես է Գազայում մարդկության դեմ կատարված հանցագործություններին,- այս մասին Աստանայում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի նիստում։
Ըստ Էրդողանի՝ չկա որեւէ հայեցակարգ, որն արդարացնում կամ բացատրում է հոկտեմբերի 7-ից Գազայում կատարվող դաժանությունը։
«Թուրքական աշխարհի միասնության ու համերաշխության գործողությունը նախ հրադադարի, ապա մշտական խաղաղության ճանապարհ կհարթի։ Մեր ջանքերը շարունակվում են խաղաղության միջազգային համաժողովի հիմքը դնելու համար»,- ասել է Թուրքիայի նախագահը։