Ռեջեփ Թայիփ Էրդողան - Թուրքիայում խաղաղությունն ու անվտանգությունը տապալելու փորձ կատարող ահաբեկիչները հաջողություն չեն ունենա
Ռեջեփ Թայիփ Էրդողան - Թուրքիայում խաղաղությունն ու անվտանգությունը տապալելու փորձ կատարող ահաբեկիչները հաջողություն չեն ունենա

Ահաբեկիչներին, ովքեր փորձում են ոչնչացնել Թուրքիայում խաղաղությունն ու անվտանգությունը, դա չի հաջողվի,- այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին։

Թուրքիայի նախագահը Անկարայում տեղի ունեցած պայթյունն ահաբեկչության վերջին դրսեւորում է անվանել։

«Մենք վճռականորեն կշարունակենք պայքարել այնքան ժամանակ, քանի դեռ վերջին ահաբեկիչը չի վերացվել երկրի ներսում և դրսում։ Մենք թույլ չենք տա, որ ահաբեկչական կազմակերպությունը քաղաքականություն վարի և խոչընդոտի մեր երկրի օրհնյալ երթին։ Այսօր առավոտյան տեղի ունեցած հարձակումը, որտեղ մեր անվտանգության ուժերի ժամանակին միջամտությամբ վնասազերծվել են երկու չարագործներ, ահաբեկչության վերջին թռիչքն է։ Չար մարդիկ, որոնք թիրախ են դարձրել մեր քաղաքացիների խաղաղությունն ու անվտանգությունը, չեն հասել իրենց նպատակին և երբեք չեն հասնի դրան»,- ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Այսօր առավոտյան Անկարայում պայթյուն է որոտացել Թուրքիայի խորհրդարանի և ներքին գործերի նախարարության մոտ։ Պայթյունն իրականացրել են մահապարտ ահաբեկիչները։