Ռեջեփ Թայիփ Էրդողան. Թուրքիայի խնդիրն է դառնալ Շանհայի համագործակցության կազմակերպության մշտական անդամ
«Թուրքիայի խնդիրն է դառնալ «Շանհայի համագործակցության կազմակերպության» մշտական անդամ»-, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում։
«Մեր նպատակը մշտական անդամ դառնալն է, ոչ թե դիտորդ։ Թուրքիան պետք է միանա Շանհայի հնգյակին՝ որպես մշտական անդամ։ Ես այս հարցը քննարկել եմ վերջին գագաթնաժողովում իմ ղազախ գործընկերոջ՝ պարոն Պուտինի հետ, խնդրել եմ աջակցություն այս գործընթացում»,- ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։