Ռեջեփ Թայիփ Էրդողան. Թուրքիայի պարտքն է, դադարեցնել արյունահեղությունը Գազայում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պարտավոր է «պաղեստինցիներին փրկել Իսրայելի ճնշումից»։
«Մեր պարտքն է դադարեցնել արյունահեղությունը Գազայում, որը տեղի է ունենում միջազգային հանրության առջեւ։ Մենք անում ենք և կշարունակենք անել ավելին, քան տեսանելի է: Թուրքիան երբեք չի թողնի իր եղբայրներին ու քույրերին Գազայում: Մեր պատմական պատասխանատվությունն է բացահայտել Գազայում այս անբարոյական, անբարեխիղճ ու նողկալի ջարդի կողմնակիցների հանցագործությունները»,- ասել է Էրդողանը։
Բացի այդ, Թուրքիայի նախագահը նշել է, որ Գազայի հատվածի բնակիչներն ունեն աղետալի հումանիտար և առողջապահական իրավիճակ, քանի որ Իսրայելն արգելում է վառելիքի մատակարարումը Գազա, ինչի պատճառով շատ հիվանդանոցներ չեն կարող գործել։