Ռեջեփ Թայիփ Էրդողան. Թուրքիան հաստատակամորեն աջակցում է ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին
«Թուրքիան հաստատակամորեն աջակցում է ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին», -հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում իր ելույթի ժամանակ։
«Ոչ ոք չի կարող մեզ ստիպել ճանաչել Համասը որպես ահաբեկչական կազմակերպություն: Թուրքիան այն երկիրն է, որը բացահայտորեն խոսում է ՀԱՄԱՍ-ի առաջնորդների հետ և վճռականորեն աջակցում է նրանց»,- ասել է Էրդողանը։
Վերջերս Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին համեմատեց Ստալինի, Հիտլերի ու Մուսոլինիի հետ, իսկ Գազայի հատվածում իրավիճակը ցեղասպանություն անվանեց։