Ռեջեփ Թայիփ Էրդողան. Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման ճանապարհին զգալի առաջընթաց է գրանցվել
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին զգալի առաջընթաց է գրանցվել, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Էրդողանը Նյու Յորքում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ղեկավարները քննարկել են Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցը և Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը։
Ըստ թուրքական հաղորդակցության տնօրինության, Էրդողանն ասել է, որ «Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը և երկու երկրների միջև ամուր բարեկամության հաստատմանը, Թուրքիայի նախագահի խոսքով՝ Անկարան պատրաստ է օգնել այդ գործընթացին»։
Էրդողանը նաև իր «սրտանց աջակցությունն» է հայտնել Հայաստանի հետ երկխոսության գործընթացի շարունակմանը։