Ռեջեփ Թայիփ Էրդողան - Թուրք ժողովրդի անունից անկեղծորեն շնորհավորում եմ Իրակլի Կոբախիձեին՝ մեր բարեկամի և ռազմավարական գործընկերոջ՝ Վրաստանի վարչապետ նշանակվելու կապակցությամբ
Ռեջեփ Թայիփ Էրդողան - Թուրք ժողովրդի անունից անկեղծորեն շնորհավորում եմ Իրակլի Կոբախիձեին՝ մեր բարեկամի և ռազմավարական գործընկերոջ՝ Վրաստանի վարչապետ նշանակվելու կապակցությամբ

Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Թուրքիայի նախագահը համոզմունք է հայտնում, որ Թուրքիայի և Վրաստանի միջև առկա բարեկամական հարաբերությունները հետագայում էլ ավելի կամրապնդվեն բոլոր ոլորտներում։

«Թուրք ժողովրդի եւ անձամբ իմ անունից ցանկանում եմ անկեղծորեն շնորհավորել Ձերդ Գերազանցությանը Վրաստանի վարչապետի պաշտոնում մեր հարեւանի, բարեկամի եւ ռազմավարական գործընկերոջ նշանակման կապակցությամբ։

Հարկ է նշել, որ այս ընթացքում խոստումնալից իրադարձություններ են զարգանում մեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման առումով։ Ուստի ցանկանում եմ իմ համոզմունքը հայտնել, որ ձեր ջանքերի արդյունքում Թուրքիայի և Վրաստանի միջև բարեկամական հարաբերությունները հետագայում էլ ավելի կամրապնդվեն բոլոր ոլորտներում։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ մաղթել Ձերդ գերազանցությանը առողջություն, իսկ Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ բարգավաճում և երջանկություն»,- նշված է Իրակլի Կոբախիձեին ուղարկված պաշտոնական նամակում։