Ռեջեփ Թայիփ Էրդողան. Մեր աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը անսասան է, Ղրիմի վերադարձն Ուկրաինային միջազգային իրավունքի պահանջ է
Մեր աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը անսասան է. Ղրիմի վերադարձն Ուկրաինային միջազգային իրավունքի պահանջն է,- այս մասին «Ղրիմի հարթակում» տեսաուղերձում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Սակայն, ըստ Էրդողանի, Թուրքիան ցանկանում է կարգավորել հակամարտությունը։
«Մեր անկեղծ ցանկությունն է, որ պատերազմն ավարտվի արդար և երկարատև խաղաղությամբ, որը հիմնված կլինի Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անկախության վրա»,- ասել է Էրդողանը։