Ռեջեփ Թայիփ Էրդողան. Մենք «խաչ ենք քաշել» Բենիամին Նեթանյահուի վրա և կաջակցենք Իսրայելի ռազմական հանցագործությունները Միջազգային քրեական դատարան բերելու նախաձեռնություններին
Ռեջեփ Թայիփ Էրդողան. Մենք «խաչ ենք քաշել» Բենիամին Նեթանյահուի վրա և կաջակցենք Իսրայելի ռազմական հանցագործությունները Միջազգային քրեական դատարան բերելու նախաձեռնություններին

Թուրքիան «խաչ է քաշել» Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վրա և ամեն ինչ կանի Իսրայելի ռազմական հանցագործությունները Միջազգային քրեական դատարան ներկայացնելու համար,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Իսրայելի վարչապետն այլևս մեկը չէ, ում հետ մենք կարող ենք խոսել, մենք նրա վրա խաչ ենք քաշել», – ասել է Էրդողաանը։

Նրա խոսքով՝ Նեթանյահուն կորցրել է Իսրայելի քաղաքացիների աջակցությունը եւ ցանկանում է կրոնական հռետորաբանության միջոցով աջակցություն ստանալ կոտորածի համար։

«Մենք կաջակցենք այն նախաձեռնություններին, որոնք Իսրայելի կողմից մարդու իրավունքների խախտումներն ու ռազմական հանցագործությունները կներկայացնեն Միջազգային քրեական դատարան: Այդ աշխատանքները կիրականացնեն մեր պատկան մարմինները, հատկապես՝ արտաքին գործերի նախարարությունը»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Միաժամանակ Էրդողանը նշել է, որ Անկարան պատրաստ է բախումներից հետո հանդես գալ որպես «երաշխավոր երկիր» Գազայի համար և վերահաստատել է Թուրքիայի աջակցությունը Գազայում ապրող մարդկանց։