Ռեջեփ Թայիփ Էրդողան - Մենք որոշել ենք մեկօրյա համազգային սուգ հայտարարել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ
Թուրքիայում ազգային սգո օր է հայտարարվել Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի մահվան կապակցությամբ։
«Մենք որոշել ենք մեկօրյա համազգային սուգ հայտարարել Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի մահվան կապակցությամբ», – ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Էրդողանն ընդգծել է Թուրքիայի դերը ուղղաթիռների որոնողափրկարարական գործողություններում։
«Չնայած եղանակային պայմանների ստեղծած դժվարին պայմաններին, թուրքական որոնողափրկարարական խումբը աշխատանքներն իրականացրել է 7,5 ժամ»,- ասել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ կործանվել է ուղղաթիռը, որում գտնվել են Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին եւ արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահյանը։ Ռայիսին վերադառնում էր Իրան-Ադրբեջան սահմանային գոտուց և շարժվում դեպի հյուսիս-արևմտյան Թավրիզ քաղաք։ Իրանական լրատվամիջոցները հաստատել են նախագահ Իբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանի մահը։