Ռեջեփ Թայիփ Էրդողան – Մենք չենք ընդունի Սիրիայի կազմաքանդումը կամ նրա միասնական կառույցի ոչնչացումը որևէ ծածկույթի տակ, և եթե այս առումով ռիսկ տեսնենք, անմիջապես կձեռնարկենք անհրաժեշտ քայլեր
Մենք չենք ընդունի Սիրիայի կազմաքանդումը կամ դրա միատարր կառույցի ոչնչացումը որևէ ծածկույթի տակ, և եթե այս առումով ռիսկ տեսնենք, անհապաղ կձեռնարկենք անհրաժեշտ քայլեր,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Էրդողանի խոսքով՝ Թուրքիայի ցանկությունը, ակնկալիքներն ու քաղաքականությունը համահունչ են Սիրիայի նոր վարչակազմի քաղաքականությանը, որը ցանկանում է կառուցել տարածքային ամբողջականության և միասնության վրա հիմնված Սիրիա։
«Միակ ճակատագիրը, որ սպասում է ահաբեկչությունն ու բռնությունը ընտրողներին, զենքերով հողի մեջ թաղվելն է։ Սա բացեիբաց ասում եմ՝ ոչ մի ուժ չի կարող խանգարել դրան։ Թուրքիան բազմիցս ցույց է տվել, թե ինչպես է իր գոյատևումն ու անվտանգությունը պաշտպանելու անզիջում կամք: Եթե բանը հասնի դրան, մի գիշեր մենք կարող ենք հանկարծ նորից գալ։ Շրջանակը փակվում է Սիրիայում անջատողական կազմակերպության և նրա ստորաբաժանումների հետ»,- ասել է Թուրքիայի նախագահը։