Ռեջեփ Թայիփ Էրդողան. Իսրայելն օգտագործում է տարածաշրջանային հակամարտությունները՝ օկուպացիան արդարացնելու համար
Ռեջեփ Թայիփ Էրդողան. Իսրայելն օգտագործում է տարածաշրջանային հակամարտությունները՝ օկուպացիան արդարացնելու համար

«Իսրայելն օգտագործում է տարածաշրջանային հակամարտությունները՝ արդարացնելու իր օկուպացիան», -հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Իսրայելի կողմից «Համասի», «Հեզբոլլահի», Եմենի, Սիրիայի և Իրանի հիշատակումը պարզապես պատրվակ է։Իսրայելի կառավարությունն ամեն օր նոր հիմնավորումներ է հորինում իր օկուպացիան օրինականացնելու համար»,- ասել է Էրդոդանը։

Թուրքիայի նախագահը Իսրայելի անվերապահ աջակիցներին կոչ է արել ռացիոնալ գործել։

«Հակառակ դեպքում Իսրայելի արյունարբու կառավարության բռնկած կրակը կվառի ոչ միայն այս շրջանն ու այստեղ ապրող մարդկանց, այլեւ ձեզ»,- ասել է Էրդողանը։

Նրա խոսքով, Թուրքիան կշարունակի աջակցել Գազային բոլոր հնարավոր միջոցներով եւ կոչ է արել իսլամական աշխարհին տնտեսական ու առևտրային միջոցներ ձեռնարկել Իսրայելի ագրեսիան կանխելու համար։

«Այսօր մենք ամուր կանգնած ենք նույն տեղում, որտեղ կանգնած էինք առաջին օրը։ Այսօր մենք պաշտպանում ենք նույն արժեքները, որոնք պաշտպանել ենք առաջին օրը»,- ասել է Էրդողանը։