Ռեջեփ Թայիփ Էրդողան. Իսրայելի հաջորդ թիրախը կլինի Թուրքիան, բայց ինչպես Հիտլերին կանգնեցրին, այնպես էլ Նեթանյահուին կկանգնեցնեն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ Իսրայելի հաջորդ թիրախը կլինի Թուրքիան։
Նրա խոսքով, Իսրայելի ռազմական գործողությունները պաղեստինյան տարածքներում և Լիբանանում շուտով կարող են տարածվել նաև Թուրքիայի վրա։
«Լիբանանից հետո այն տեղը, որի վրա Իսրայելը աչք կդնի, ուղիղ եմ ասում, կլինի մեր հայրենիքը։ Ինչ գնով էլ լինի, Թուրքիան կշարունակի կանգնել Իսրայելի դեմ և կոչ է անում աշխարհին ունենալ այս արժանապատիվ դիրքորոշումը», – ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը քննադատել է նրանց, ովքեր լարվածության աճի պայմաններում Անկարային չեզոքության կոչ են անում:
«Մենք կանգնած ենք օկուպացիոն ցանցի առաջ, որը ցանկանում է կրակի տակ առնել ողջ տարածաշրջանը։ Խղճի մի մասնիկ ունեցողը չի կարող լռել նման ջարդի ժամանակ։ Ինչպես Հիտլերին կանգնեցրին, այնպես էլ Նեթանյահուին կկանգնեցնեն»,- ասել է Էրդողանը։