Ռեջեփ Թայիփ Էրդողան. Իսրայելը վաղ թե ուշ կվճարի այն ցեղասպանության համար, որն իրագործում է արդեն մեկ տարի, ինչպես Հիտլերին կանգնեցրեց Մարդկության ընդհանուր դաշինքը, այնպես էլ Նեթանյահուին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է ստիպել Իսրայելին վճարել Գազայի «ցեղասպանության» համար։
«Մենք չպետք է մոռանանք, որ Իսրայելը վաղ թե ուշ վճարելու է այս ցեղասպանության գինը, որը նա իրականացնում է մեկ տարի և որը դեռ շարունակվում է։ Ինչպես Հիտլերին կանգնեցրեց մարդկության ընդհանուր դաշինքը, այնպես էլ Նեթանյահուն և նրա սպանության ցանցը կկանգնեցվի նույն կերպ»,- գրել է Էրդողանը սոցցանցում։
Միաժամանակ, Թուրքիայի նախագահը քննադատում է միջազգային համակարգի ձախողումը Գազայում և Լիբանանում հակամարտությունը դադարեցնելու հարցում։
«Ցեղասպանության, օկուպացիայի և ներխուժման Իսրայելի երկարաժամկետ քաղաքականությանը պետք է վերջ տրվի հիմա»,- ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։