Ռեջեփ Թայիփ Էրդողան. Իսրայելը կվճարի Գազայի բնակչությանը ճնշելու գինը
«Իսրայելը կվճարի Գազայի բնակչությանը ճնշելու գինը», -հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր պաղեստինցի գործընկեր Մահմուդ Աբասի հետ հեռախոսազրույցում։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Աբասի հետ հեռախոսազրույցում Էրդողանն ասել է, որ Գազայում կրակը դադարեցնելու համար պետք է մոբիլիզացնել բոլոր միջոցները, ներառյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի կատարումը, որը պահանջում է անհապաղ զինադադար հաստատել Գազայի հատվածում:
«Ինչ էլ որ լինի, մենք կշարունակենք կանգնել Գազայի վրա Իսրայելի բարբարոսական հարձակումների դեմ և Իսրայելն անպայման կվճարի այս բռնակալության դիմաց»,- ասել է Էրդողանը։