Ռեջեփ Թայիփ Էրդողան – Իմ և իմ ազգի անունից ցավակցություն եմ հայտնում Վատիկան պետությանը և կաթոլիկ աշխարհին
Իմ և իմ ազգի անունից ցավակցություն և զորակցություն եմ հայտնում մահացածի ընտանիքին, Վատիկան պետությանը և կաթոլիկ աշխարհին, – սոցիալական ցանցերում գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Ցավով տեղեկացա կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Ֆրանցիսկոս պապի մահվան մասին: Հարգված պետական գործիչ Ֆրանցիսկոս պապը նաև հոգևոր առաջնորդ էր, որը կարևորում էր տարբեր հավատքային խմբերի միջև երկխոսությունը և նախաձեռնություն էր ցուցաբերում մարդասիրական ողբերգությունների, մասնավորապես՝ պաղեստինյան հարցի և Ղազայի ցեղասպանության դեմ պայքարում: Իմ և իմ ազգի անունից ցավակցություն և կարեկցանք եմ հայտնում մահացածի ընտանիքին, Վատիկան պետությանը և կաթոլիկ աշխարհին», – գրել է Էրդողանը:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է 88 տարեկան հասակում։
Կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոն ընտրվել է Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ 2013 թվականի մարտին, այն բանից հետո, երբ Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը հրաժարական տվեց։ Նա առաջին լատինաամերիկացի ճիզվիտ պապն էր և եկեղեցու պատմության մեջ ամենատարեցներից մեկը։