Ռեջեփ Թայիփ Էրդողան. Հուսով եմ, որ ԱՄՆ-ի նոր ղեկավարությունը նախորդից վատը չի լինի, յուրաքանչյուր վարչակազմ հիասթափություն է եղել՝ և՛ հանրապետական, և՛ դեմոկրատական
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունի, որ ԱՄՆ նոր նախագահը կբերի ավելի լավ հարաբերություններ երկու երկրների միջև։ Տեղեկությունը հայտնում է «Անադոլու»-ն։
Էրդողանը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները կբարելավեն հարաբերությունները Թուրքիայի հետ, թեև թերահավատ է, քանի որ Անկարան նախկինում հիասթափված է եղել և՛ հանրապետականներից, և՛ դեմոկրատներից։
«Հույս ունեմ, որ նոր ղեկավարությունը նախկինից վատը չի լինի։ F-35-ի հարցը միայն Դոնալդ Թրամփի օրոք առաջացած խնդիր չէր։ Յուրաքանչյուր վարչակազմ եղել է հիասթափության աղբյուր: Հիասթափեցրել են և՛ հանրապետականները, և՛ դեմոկրատները։ Կտեսնենք՝ արդյոք սա կշարունակվի՞ նոր դարաշրջանում»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդգծել է Թուրքիայի ջանքերը՝ F-35-ի ծրագրից իր պարտքը վերադարձնելու 1,45 միլիարդ դոլարը:
«Սա քիչ գումար չէ։ Մենք կշարունակենք քայլեր ձեռնարկել՝ ստանալու այն, ինչ մեզ է պատկանում»,- ասել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ Թուրքիան ընտրություններից հետո կվերագնահատի իր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ՝ նոր վարչակազմի մոտեցմանը համապատասխան։
Էրդողանը խոսել է նաև Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղությանն ուղղված ջանքերում Թուրքիայի ներգրավվածության մասին և վերահաստատել Թուրքիայի պատրաստակամությունը հնարավոր խաղաղության համաժողովն ընդունելու համար։
«Մենք, հավանաբար, այն երկիրն ենք, որն ամենաշատն է ցանկանում արդար խաղաղություն Ուկրաինա-Ռուսաստան պատերազմում։ Դիվանագիտությունն ու երկխոսությունը կարող են վերջ տալ այս հակամարտությանը, սակայն, ցավոք, մենք այս պահին մոտ չենք դրան»,- ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ Անկարան բաց կապի ուղիներ է պահպանում ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի հետ