Ռեջեփ Թայիփ Էրդողան. Հայ-թուրքական բանակցությունների գործընթացը կապված է Երևանի և Բաքվի հարաբերությունների հետ
Հայ-թուրքական բանակցությունների ընթացքը կապված է Երևանի և Բաքվի հարաբերությունների հետ, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանավեճում իր ելույթի ժամանակ։
Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին և հույս է հայտնել, որ ջանքերը հնարավորինս արագ կավարտվեն «լավ նորություններով»։
Էրդողանը նաև ասել է, որ Թուրքիա-Հայաստան հարաբերություններում դրական երկկողմանի քայլեր են արվել, և Ադրբեջան-Հայաստան խաղաղ գործընթացը նույնպես դրական ազդեցություն կունենա Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա։