Ռեջեփ Թայիփ Էրդողան. Հարավային Կովկասում կայունության պահպանումը Թուրքիայի առաջնահերթություններից է

13:53, 13.03.2024

Հարավային Կովկասում կայունության պահպանումը Թուրքիայի առաջնահերթություններից է, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ։

«Մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ տարածաշրջանում սկսվի նոր դարաշրջան»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը նաև հույս է հայտնել, որ Արևելյան Միջերկրական և Էգեյան ծովում Հունաստանի հետ հարաբերություններում վերջին բացասական մթնոլորտը կփոխվի, և ջանքերը կոնկրետ արդյունքներ կտան։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ Թուրքիան միշտ աջակցում է այն քայլերին, որոնք ծառայում են կայունությանն ու խաղաղությանը Բալկաններում։

Նմանատիպ