Ռեջեփ Թայիփ Էրդողան. «Հացահատիկի համաձայնագրի» բանակցություններից Ռուսաստանի դուրս մնալը կայուն չի լինի
«Հացահատիկի համաձայնագրի» բանակցություններից Ռուսաստանի դուրս մնալը կայուն չի լինի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Էրդողանի խոսքով՝ Ռուսաստանին մեկուսացնող սեւծովյան «հացահատիկի համաձայնագրի» վերակենդանացման ցանկացած նախաձեռնություն կայուն չի լինի։
«Ռուսաստանը, Ուկրաինան և Թուրքիան մտադիր են շարունակել «հացահատիկային համաձայնագրի» քննարկումը։ Ռուսաստանը պատրաստ է անվճար հացահատիկ ուղարկել աղքատ երկրներ, որոնց Թուրքիան աջակցում է»,- ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահն ասում է, որ հույս ունի թարմացնել «հացահատիկային համաձայնագիրը»։