Ռեջեփ Թայիփ Էրդողան. «Հացահատիկային համաձայնագրի» նորացման հետ կապված լավ արդյունք շուտով ձեռք կբերվի
Ռեջեփ Թայիփ Էրդողան. «Հացահատիկային համաձայնագրի» նորացման հետ կապված լավ արդյունք շուտով ձեռք կբերվի

Սևծովյան «հացահատիկի համաձայնագրի» նորացման հետ կապված լավ արդյունքը, որը կբավարարի անհրաժեշտ ակնկալիքները, շուտով ձեռք կբերվի,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրքիայի նախագահի խոսքով՝ նախաձեռնության վերականգնումը առաջնահերթություն է ողջ աշխարհի համար, և Անկարան սերտ կապի մեջ է ՄԱԿ-ի հետ։ Էրդողանի խոսքով՝ այս ամսվա վերջին նա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ կքննարկի սեւծովյան հացահատիկի համաձայնագիրը։

«Մեր ներդրման արդյունքում ՄԱԿ-ը պատրաստել է նոր փաթեթ, որը ճանապարհ կհարթի նախաձեռնության վերածննդի համար։ Մոսկվա կատարած այցի ընթացքում (Թուրքիայի) արտգործնախարարը ռուս գործընկեր Լավրովի հետ քննարկել է առաջարկների նոր փաթեթի տեխնիկական կողմը։ Ռուսաստանն ունի երկու պահանջ. առաջինը՝ Ռուսաստանի Ագրարային բանկի ներառումը SWIFT (միջազգային բանկային) համակարգում. երկրորդ՝ փոխադրման համար օգտագործվող նավերը պետք է ապահովագրված լինեն։ Եվրոպական կամ այլ նավահանգիստներ բեռնափոխադրող նավերը պետք է ապահովագրված լինեն»,- ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։