Ռեջեփ Թայիփ Էրդողան. Ղարաբաղը Ադրբեջանի միջանցքն է, ցանկացած այլ կարգավիճակ երբեք ընդունելի չի լինի, բոլորն իրավունք ունեն միասին ապրել Ադրբեջանի հողի վրա, այդ թվում՝ հայերը
Ռեջեփ Թայիփ Էրդողան. Ղարաբաղը Ադրբեջանի միջանցքն է, ցանկացած այլ կարգավիճակ երբեք ընդունելի չի լինի, բոլորն իրավունք ունեն միասին ապրել Ադրբեջանի հողի վրա, այդ թվում՝ հայերը

Մենք սկսել ենք Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների և հարաբերությունների լիարժեք կարգավորման գործընթացը։ Նույն ոգով մենք ի սկզբանե աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններին, թեև Հայաստանը չի օգտագործում այս պատմական հնարավորության ողջ ներուժը,- ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Էրդողանի խոսքով՝ ինքը ակնկալում է, որ երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագիրը կստորագրվի որքան հնարավոր է շուտ։

«Մենք պատմական հնարավորություն ունենք Հարավային Կովկասում խաղաղություն, հանգստություն և համագործակցություն հաստատելու համար։ Այս հնարավորությունն ամբողջությամբ օգտագործելու համար մենք սկսել ենք Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների և հարաբերությունների լիարժեք կարգավորման գործընթացը։ Նույն ոգով մենք ի սկզբանե աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին, թեև Հայաստանը չի օգտագործում այս պատմական հնարավորության ողջ ներուժը։ Մենք ակնկալում ենք, որ որքան հնարավոր է շուտ կստորագրվի երկու երկրների միջև համապարփակ խաղաղության պայմանագիրը և խոստումները լիովին կկատարվեն հատկապես Զանգեզուրի միջանցքի բացման հետ կապված։ Ղարաբաղը Ադրբեջանի միջանցքն է, ցանկացած այլ կարգավիճակ երբեք ընդունելի չի լինի։ Ադրբեջանի հողի վրա միասին ապրելու իրավունք ունեն բոլորը, այդ թվում՝ հայերը, և դա պետք է լինի մեր հիմնական նպատակը։ Ադրբեջանի հետ միասին մենք առաջ ենք գնալու մեկ կարգախոսով, որ մենք մեկ ազգ ենք՝ երկու պետություն»,- ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Միաժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է.«Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող բացասական իրադարձությունները պետք է դատապարտվեն։ Անհրաժեշտ է անհապաղ հանգուցալուծել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, ինչի հույսն ունեմ»։